|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մեր ոչ մի զինվորի էլ լուրջ բան չի եղել, բայց թշնամուն լիքը բան է եղել, ադրբեջանցուն «քացու տակ ենք գցել», փախել են։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։
«Թուրքերին ոնց պետք ա՝ պատժել ենք։ Թե քանի վիրավոր ունեն, տեղյակ չեմ, բայց սյունեցիներին վայել պատժել ենք»,- ասել է Առուշանյանը։
Առուշանյանը նշել է, որ տեղյակ չէ Աննա Հակոբյանի՝ Սյունիք կատարած այցից, նրան չի հանդիպել և չի էլ նախատեսվում։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ ըստ որի հայերի և ադրբեջանցիների ծեծկռտուքի հետևանքով 11 զինծառայող է վնասվածք ստացել։ Ծեծկռտուքի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Տես նաև՝ ՊՆ 10 զինծառայող միջին և թեթև վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի ԲԿ. Սյունիքի մարզպետարան: