Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր հրապարակվել է Հերացու անվան Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որտեղ էական փոփոխություններ են տեղի ունեցել: Խորհրդի կազմը ձեւավորվել է հին կարգի համաձայն` 5-ական հոգի հիմնադրի, լիազոր մարմնի, բուհի պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմից:
Առաջադրված խորհրդի անդամներ
Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Արմեն Նազարյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Արթուր Հովսեփյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Դավիթ Կարապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
Վիկտորիա Այդինյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Արթուր Շուքուրյան - Քիթ-կոկորդ ականջաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (համաձայնությամբ)
Միքայել Ադամյան - «Նորք Մարաշ» ԲԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Գագիկ Քոչարյան - Երևան քաղաքի գլխավոր մանկական դիմածնոտային վիրաբույժ, «Շենգավիթ» ԲԿ-ի դիմածնոտային կլինիկայի ղեկավար, բժշկ. գիտ. թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)
Արմեն Հարությունյան - Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Հայկուհի Մինասյան - Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Միխայիլ Աղաջանով - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի վարիչ
Արեն Բաբլումյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր
Իրինա Մալխասյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ
Թամարա Սարգսյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ
Հմայակ Սիսակյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Անի Ռափյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ասպիրանտ
Սոնա Բունիաթյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող
Ստելլա Մարտիրոսյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի ուսանող
Տիգրան Ալեքսանյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող
Միշել Քոչարյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետի ուսանող»: