|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու մասին բանաձևի օգտին։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Բանաձևի նախագիծն արժանացել է Խորհրդի 15 անդամներից 14-ի հավանությանը․ Չինաստանը ձեռնպահ է մնացել։ Բանաձևը ներառում է նաև Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խատտաբի անունը միջազգային պատժամիջոցների ցանկից հանելու որոշումը։
«Սիրիան իր երախտագիտությունն է հայտնում Միացյալ Նահանգներին և բարեկամ երկրներին Սիրիային և նրա ժողովրդին ցուցաբերած աջակցության համար», - հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ասաադ աշ-Շայբանին։
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Իբրահիմ Ալաբին նշել է, որ Դամասկոսը ողջունում է Անվտանգության խորհրդի բանաձևը և այն համարում է նոր Սիրիայի, նրա ժողովրդի և Անվտանգության խորհրդի և միջազգային հանրության հետ հարաբերություններում նրա անկեղծ ու կառուցողական մոտեցման նկատմամբ աճող վստահության վկայություն։