Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի իշխանությունները պետք է քրեական գործեր հարուցեն Նիկոլ Փաշինյանի և իշխանության այլ ներկայացուցիչների դեմ` Արցախի տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության և ինքնիշխանության դեմ քայլերի համար:
Անցյալ տարվա պատերազմից հետո, երբ թշնամին արդեն ոտնձգություններ էր կատարում և ներխուժում հայկական տարածք, իշխանությունները հայտարարում էին, որ Ադրբեջանը մտել է իր սեփական տարածքը: Օրինակ` սեպտեմբեր ամսին Հայաստանը և Արցախը կապիտուլյացիայի հասցրած Փաշինյանը, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուն, Որոտան և Նոր Առաջաձոր գյուղերն անվանել էր ադրբեջանական անուններով «Էյվազլի և Չայզամի»:
Նշված տարածքների մի մասը ՀՀ-ի, մյուս մասն էլ Արցախի Քաշաթաղի շրջանի մի մասն էը, որը ժամանակավորապես օկուպացված է թշնամու կողմից:
Փաշինյանն այնուհետև բացատրել էր, որ նման կերպ է արտահայտվել՝ ցույց տալու համար, որ ադրբեջանցիները մտել են ոչ թե Հայաստանի տարածք, «այլ իրենց»:
«Ճանապարհի այդ հատվածը, փաստացի, վերահսկվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից, ադրբեջանական հատված է, խոսքը ճանապարհի հայկական հատվածի մասին չէ: Գորիս – Կապան ճանապարհահատվածն ունի երկու կտոր, որոնք ադրբեջանական կողմում են, և կարծում եմ, որ վարչապետն այս շեշտադրումներով է խոսել ստեղծված իրավիճակի մասին՝ ընդգծելու համար, որ ադրբեջանական զինված ուժերը հայկական սուվերեն տարածք չեն ներխուժել, այլ ճանապարհի այն հատվածում են, որը ադրբեջանական կողմում է»,- մանրամասնել էր հետո ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը
Նշված հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ՔՊ-ական պատգամավորը խախտում են Արցախի Քրեական օրենսգրքրի 313-րդ` «Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները» հոդվածը:
Բացի Փաշինյանից, նման հայտարարություններ արել են նաև այլ իշխանական չինովնիկներ: Օրինակ` օրերս ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը բավական վտանգավոր է Հայաստանի համար:
Սրանք ակնհայտ լևոնտերպետրոսյանական զիջողական քաղաքականության հերթական դրսևորումներից են:
Դեռևս 2018 թ. հուլիսի 31-ին ՀՀ առաջին նախագահի «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը ասել էր, որ «Արցախի ազատագրված տարածքները գրավյալ տարածքներ են, և դրանք պետք է վերադարձնել Ադրբեջանին, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում»:
Դրանից հետո ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը հայտարարել էր, որ ՀԱԿ անդամի հայտարարության վերաբերյալ ՀՅԴ-ն Արցախի դատախազություն հաղորդում է ներկայացրել, որ Զ. Թադևոսյանի հայտարարությունները, ըստ ԱՀ գործող օրենսդրության, քրեորեն պատժելի են, քանի որ դրանով հարցականի տակ է առնվել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:
Օրեր անց Զոյա Թադևոսյանը ներողություն խնդրեց: