|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Առաջիկա 2 շաբաթներին ԱԺ-ում բուռն իրադարձություններ են սպասվում, վաղվանից մեկնարկում են հերթական նիստերը, իսկ ԱԺ խորհրդի հաստատած օրակարգը մատնում է ՔՊ-ի վախերը, օրակարգում ընդամենը 19 հարց է, որից 7-ը՝ երկրորդ ընթերցման:
Ակնհայտ է, որ ՔՊ-ն հակված է հնարավորինս արագ ավարտել աշխատանքները՝ խուսափելով ժողովրդի հետ առերեսումից: Իսկ եկող չորեքշաբթի ԱԺ հանձնաժողովներում կմեկնարկեն 2023-ի բյուջեի կատարողականի քննարկումները, որին կմասնակցի Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ, շարժման մեկնարկից ի վեր ՔՊ-ականները խուսափում են հանրային վայրերում լինելուց, եւ նրանց սիրելի ռեստորաններն ու փաբերը բավականին մեծ վնասներ են կրել այս ընթացքում: