կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-17 17:44
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ իրավապահ համակարգը պետք է քրեական գործ հարուցի Փաշինյանի դեմ․ Արփինե Հովհաննիսյան

Այս պահին չափազանց կարևոր գործընթաց  է տեղի ունենում Սյունիքի մարզում, որն ամբողջությամբ հակասում է Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտին, այնտեղ որևէ տառ չկա Կապանի և Սյունիքի մարզի մնացած տարածքներն Ադրբեջանին հանձնելու մասին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը «Արժանապատվության երթի» ժամանակ, որն այս անգամ սկիզբ է առել Թումոյի այգու մոտից։

«Այսինքն, Նիկոլ Փաշինյանը կառչել է աթոռին, որպեսզի անարգել ավարտին հասցնի դավաճանական ծրագիրը»,-պարզաբանեց նա։

Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կա՛մ ես կլինեմ ՀՀ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն վարչապետ չի ունենա, անամոթաբար  շանտաժի էր ենթարկում մի ողջ ժողովուրդ, այժմ իրականում ասում է՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն չի լինի։

«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի դավաճանին ասենք՝ Հայաստան լինելո՛ւ է, Հայաստանն առանց քեզ լինելու է, դու ամեն վայրկյան Հայաստանը մոտեցնում ես ավելի մեծ անդունդի»,-հայտարարեց նա։

Այս շրջանակում նա ասաց՝ քանի որ ստորագրված հայտարարության մեջ Սյունիքի սահմանի մասին ոչ մի բառ չկա, ՀՀ  իրավապահ համակարգը պետք է քրեական գործ հարուցի Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պարզելու, թե ինչո՞ւ է հանձնում Կապանի հարակից տարածքներն ու գյուղերը, ինչո՞ւ է մինչև վաղը՝ ժամը 17։00-ն թուրքը մեզ ժամանակ տվել, եթե դա գրված չէ հայտարարության մեջ, ի՞նչ դավաճանական ակտ է կատարվում։

«Ուզում եմ դիմել ՀՀ գլխավոր դատախազին՝ Արթո՛ւր, դու տղամարդ ես, դու ՀՀ քաղաքացի ես, դու օրենքի պաշտպանը պետք է լինես, առաջինը դո՛ւ պիտի հետևես այն դատախազների օրինակին, ովքեր լքում են համակարգը, որովհետև չեն ուզում ծառայել դավաճանին, քո անմիջական պարտականությունն է՝ անհապաղ պարզել՝ ինչո՞ւ է նա թուրքին հանձնում Հայաստանը»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․