|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, պատասխանելով այն հարցին, թե ՕԵԿ-ը մասնակցելո՞ւ է հոկտեմբերի 10-ին երեք ուժերի կողմից հրավիրված հանրահավաքին, չբացառեց, որ որոշ ՕԵԿ-ականներ մասնակցեն այդ հարահավաքին: Նա նշեց, որ ՕԵԿ-ը դրական է վերաբերվում երեք ուժերի կողմից կազմակերպվող հանրահավաքներին, որովհետև այդտեղ քննարկվելու են կարևորագույն հարցեր:
«Հանրահավաքի հետ կապված` մենք որևէ հրավեր չենք ստացել, ՕԵԿ-ականները ազատ են մասնակցելու այդ հանրահավաքին: Այս պահի դրությամբ դեռ առաջարկ չենք ստացել` հանրահավաքին մասնակցելու, կլինի, կքննարկենք: Անձամբ կմասնակցեմ, եթե այդ օրը Երևանում լինեմ»,- ասաց Հովհաննես Մարգարյանը: