կարևոր
2104 դիտում, 10 ամիս առաջ - 2023-11-19 12:51
Հասարակություն

Հանցակազմի բացակայության պատճառով Ասպրամ Կրպեյանի նկատմամբ քրեական հետապնդում չեն հարուցի

Հանցակազմի բացակայության պատճառով Ասպրամ Կրպեյանի նկատմամբ քրեական հետապնդում չեն հարուցի

Սույն թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈւԹՅՈւՆՆԵՐԻ քննության բաժնից տեղեկացա, որ որպես վկա պիտի հարցաքննվեմ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում: Այդ մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

«Ավելի ուշ տեղեկացա, որ ֆեյսբուք սոցիալական հարթակում մի հրապարակման վերաբերյալ է հարցաքննությունը: Ինձ ներկայացրին քննվող գրառման խտանկարը ( screenshot|ը՝ մեկնաբանությունների բաժնում):

Հաշվի առնելով, որ այս ամբողջ գործընթացը պատվիրակված էր եւ իրականացվում էր ՀՀ|ում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի պատվեր-հրահանգով, եւ մասն է իրենց ապօրինի, հակաժողովրդավարական արշավի, գաղափարական ու քաղաքական հակառակորդների, մեր սիրելի հայրենակիցների դեմ, իրացրի իմ իրավունքը ցուցմունք չտալու եւ այս զավեշտալի ապօրինությանը չմասնակցելու:

Այսօր արդեն տեղեկացա, որ ՀԱՆՑԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈւԹՅԱՆ պատճառով քննիչի քրեական հետապնդում չհարուցելու ( ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդված 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով) մասին միջնորդությունը բավարարվել է:

Հ. Գ. պատրաստվում եմ հորդոր-գրություն ուղղարկել ՆԳՆ, ՀԱՅԵՐԵՆԻ արագացված եւ խտացված դասընթաց անցկացնելու համար: Հարկատուների հարկերն ուղղեք իրական հանցագործներին ու հանցագործությունները բացահայտելուն, պարոնայք՝ մոնիտորինգ իրականացնող ոստիկաններ»,- գրել է պատգամավորը։