Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զարմանալի չէ՝ վերջին շրջանում նման հոգեկան հուզմունքի դրսեւորումները։ Դրանք իհարկե մեզ համար եւ հանրության ստվար զանգվածի համար դարձել են նորմալ։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը, անդրադառնալով այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարություններին՝ վենդետաների, քաղաքական հաշվեհարդարի, եւ նման այլ տեսակ ձեւակերպումներով խոսքին։
«Դրանք դեռեւս կատարվում էին, երբ դատարանները շրջափակելու կոչեր էին արվում, դատավորների նկատմամբ ինչպիսի արտահայտություններ էր արվում։ Դրանք գրեթե մշտապես համընկնում են սոցհարցումների կամ վարկանիշի վերաբերյալ օբյեկտիվ պատկերը իմանալուց հետո։ Հիմա արդեն ակնհայտ են «Հայաստան» դաշինքի վարկանիշի վերաբերյալ եւ հանրության աջակցության վերաբերյալ տվյալները, կարծում եմ դրանով է այս ամբողջը պայմանավորված»,- նշել է նա։
Վարդեւանյանը հատուկ ընդգծել է, որ Փաշինյանի խոսքը աներկբա է, որ ատելության խոսք է․
«Այս ատելության խոսքը հնչում է, չնայած հաշված օրեր են մնացել, բայց ամեն դեպքում դեռեւս փաստացի իշխանության դիրքից հանդես եկող բարձրագույն պաշտոնյայի կողմից։ Սա իրենից ենթադրում է խիստ դատապարտելի ատելության խոսք, որի մասով կարծում եմ մարդու իրավունքների պաշտպանը՝ պարոն Թաթոյանը պետք է վարույթ հարուցի եւ առնվազն հայտարարությամբ հանդես գա անհապաղ»։