Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
«Արդեն երեք օր աշխարհը ու հատկապես՝ մեր տարածաշրջանն ապրում են միանգամայն նոր իրավիճակում, հունվարի 16-ին Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո մեր անմիջական հարևան պետությունը ստացել է տարածաշրջանային ու համաշխարհային նշանակության միանգամայն նոր խաղացող դառնալու հնարավորություն, ինչն իր անմիջական ազդեցությունն է ունենալու նաև Հայաստանի վրա։ Պատժամիջոցներից ազատված Իրանի համար Հայաստանը Հարավային Կովկասում ամենահուսալի գործընկերներից մեկն է, եթե ոչ՝ առաջինը, և, վստահաբար, մեր հարևան երկիրն առաջիկայում իր կողմից ու իր մասնակցությամբ իրականացվելիք խոշոր նախագծերում ընդգրկելու է նաև Հայաստանին, քանի որ դա են պահանջում այդ պետության ինչպես՝ քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական շահերը։ Ռուսաստանն իրականում, «տակից» ամեն ինչ անելու է Իրանի նոր տարածաշրջանային դերակատարությանը խոչընդոտելու համար։ Ու, դժբախտաբար, իրականում այս իրավիճակում մեծ հնարավորություններ ստացած Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի «գործիքներից» մեկը՝ Իրանի դեմ ստվերային պայքարում։ Ռուսաստանն առնվազն կարող է և փորձելու է խոչընդոտել Հայաստանի ընդգրկումն այնպիսի խոշոր, առաջին հերթին՝ էներգետիկ նախագծերում, որոնք կարող են նվազեցնել Հայաստանի ու ոչ միայն Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ Այսօր Հայաստանի համար ստեղծվել է իսկապես բարենպաստ, գուցե աննախադեպ աշխարհաքաղաքական իրավիճակ՝ նոր, երկրի ինքնիշխանու֊ թյունը վերականգնելու հնարավորություններով։ Բայց այդ հնարավորությունները միևնույն ժամանակ մարտահրավերներ են, քանի որ դրանց իրագործումը պահանջում է Հայաստանի պետական շահին հետամուտ լինելու կամք, վճռականություն, ինչն օբյեկտիվորեն հակասում է Ռուսաստանի տարածաշրջանային շահերին ու հաշվարկներին։ Հետևաբար, Հայաստանի այսօրվա քաղաքական ու տնտեսական վերնախավի, ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության, հասարակական ու մտավորական բոլոր շերտերի գերխնդիրը պետք է լինի՝ գտնել այն բանաձևերը, գործիքներն ու մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան առավելագույնը քաղել ընձեռված հնարավորություններից՝ նվազագույնի հասցնելով Ռուսաստանի հետ հակադրության ռիսկը։ Երկրորդ նման հնարավորություն Հայաստանը կարող է չունենալ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։