|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հոկտեմբերի 22-ին Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Հայ դատի Արցախի հանձնախմբի անդրանիկ նիստը: Նիստին մասնակցել են Արցախի գրասենյակի պատասխանատու Գեորգի Պետրոսյանը, Սերգեյ Շահվերդյանը, Մելանյա Բալայանը, Լեռնիկ Հովհաննիսյանը և Արա Պուլուզյանը:
Մի շարք կազմակերպական հարցերի քննարկումից հետո հանձնախումբը առաջիկա վեցամսյա գործունեության ծրագրին անդրադառնալով՝ ճշտել է կազմակերպական, քաղաքական-հարաբերական և քարոզչական մի շարք առանցքներ, որոնց շուրջ առաջիկա ամիսներին իր գործունեությունն է ծավալելու Արցախի գրասենյակը:
Նիստի ընթացքում խոսվել է նաև Արցախի շուրջ ծավալվող քաղաքական գործընթացների մասին, և դրանց կապակցությամբ առաջարկներ են տրվել ՀՅԴ Հայ դատի կենտրնական գրասենյակին:
ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակ