կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-25 23:23
Հասարակություն

Նորաստեղծ «Արցախի երիտասրդական խորհուրդը» գումարել է իր անդրանիկ նիստը

Նորաստեղծ «Արցախի երիտասրդական խորհուրդը» գումարել է իր անդրանիկ նիստը
Այսօր՝ մայիսի 25-ին իր անդրանիկ նիստը գումարեց «Արցախի երիտասրդական խորհուրդը»: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Արցախի երիտասարդական միության պաշտոնական էջը։
 
«Արցախի երիտասրդական խորհուրդը» ձևավորվել է «Արցախի երիտասարդական համաժողով»-ի արդյունքում:
 
Խորհրդին անդամակցող Արցախում գործող 34 ՀԿ-ներ, երիտասարդական միություններ ու կրթական հաստատությունների ուսանողական խորհուրդներ այսօր կյանքի կոչեցին խորհրդի գործադիր կոմիտե՝ բաղկացած յոթ կազմակերպությունների ներկայացուցիչներից,որը պետք է հետամուտ լինի խորհրդի որոշումների կատարմանը:
 
Խորհրդի անդրանիկ նիստում օրակարգային հարց դարձավ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դեմարկացիայի վերաբերյալ վերջերս հայտնի դարձած գաղտնի փաստաթուղթն ու դրանում պարունակվող այն սպառնալիքները, որոնք վտանգում են ՀՀ և ԱՀ տարածքային ամբողջականությունն ու ազգային անվտանգությունը:
 
Հարցի վերաբերյալ քննարկումների արդյունքում խորհուրդը որոշում կայացրեց. «Հանձնարարել խորհրդի գործադիր կոմիտեին՝ դիմել ԱՀ իշխանություններին և պատասխանատու պաշտոնյաներին՝ վերոնշյալ փաստաթղթի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հրապարակավ հայտնելու համար»:
 
Մասնակիցները իրենց մտահոգությունն հայտնեցին առ այն, որ մինչ օրս ԱՀ իշխանությունները այս հարցի կապակցությամբ որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել, որն ուղղակի վտանգի տակ է դնում Արցախի Հանրապետության ապագան ու ճակատագիրը: