Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է «3 + 3» ձևաչափի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) վաղաժամ մեկնարկ, սակայն նշում է այս գործընթացին ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան երկրների միջամտության փորձերը:
«Մենք տեսնում ենք մի շարք արևմտյան պետությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ցանկությունը՝ միջամտել որոշ գործընթացների, այս նախաձեռնության անիվների մեջ փայտ դնել: Մեր կողմից առաջնորդվում ենք տարածաշրջանային «3+3» խորհրդատվական մեխանիզմի շուտափույթ գործարկումով՝ ի շահ դրա բոլոր մասնակիցների»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Զախարովայի խոսքերը։
Նա նշել է, որ ամերիկյան կողմը, փորձելով կանխել բանակցային մեխանիզմի գործարկումը, զբաղված է ապատեղեկատվությամբ՝ Մոսկվային վերագրելով այդ ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը։
Դիվանագետը հիշեցրել է, որ նման մեխանիզմ ստեղծելու գաղափարն առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:
«Ռուսաստանը աջակցել է այս նախաձեռնությանը։ Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացումը բացարձակապես համապատասխանում է այս ձևաչափի բոլոր մասնակիցների շահերին։ Եվ, մեր կարծիքով, այս մեխանիզմի գործարկումը կնպաստի միջպետական հարաբերությունների նկատմամբ վստահության բարձրացմանը, առկա հակասությունների վերացմանը և տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային և հումանիտար ներուժի բացահայտմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան:
Հիշեցնենք, որ այս ձևաչափին դեռևս կողմ չեն Հայաստանն ու Վրաստանը. Վրաստանը նշում է, որ չի լինի մի ձևաչափում, որում ներգրավված է նաև «օկուպանտ» Ռուսաստանը: