Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
The Washington Post-ը հոդված է հրապարակել Իրանի տնտեսությունը խեղդելու՝ ԱՄՆ գործողությունների ձախողման մասին: Ըստ այդմ՝ ճնշման քաղաքականությունը ոչ միայն չի հանգեցրել Իսլամական Հանրապետության փլուզմանը, այլև փակուղի է մտել, մինչ Իրանը շարունակում է նավթի առևտուրը և բարձրացնում ուրանի պաշարների քանակը և դրա հարստացման մակարդակը:
Ըստ սիրիացի լրագրող Աբաս Ջումայի՝ ակնհայտ է, որ այս թեման (Իրանի վրա հետագա ճնշումը, Բայդենի օրոք Միացյալ Նահանգների հնարավոր վերադարձը JCPOA) խիստ մտահոգում է ամերիկացի իրանոֆոբներին և իսրայելցի լոբբիստներին:
«Իրանի և Վենեսուելայի միջև նավթի բեռնափոխադրումը միայն մեկն է ապօրինի առևտրի ուղղություններից, որը վերջին մեկ տարվա ընթացքում աճել»,- գրում է The Washington Post-ը:
Հրապարակումը հայտնում է, որ այլ երկրներ զգուշավոր են մոտենում Իրանի նկատմամբ Թրամփի միակողմանի գործողություններին:
«Շատերը կարծում են, որ Թրամփն ընտրված նախագահ Ջո Բայդենին կփոխանցի ճգնաժամը, որը գրեթե ամեն առումով ավելի վատ է, քան Օբամայի կողմից Թրամփին փոխանցված ճգնաժամը»,– գրում է պարբերականը։