|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Արցախի ժամանակավոր օկուպացված Քարվաճառի շրջանում ադրբեջանցիների կողմից նոր ճանապարհ սարքելու ժամանակ ժայռի բեկորներ են ընկել էքսկավատորի վրա:
Ի պատասխան ադրնեջանական Report-ի հարցման՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ սեպտեմբերի 26 -ին, Քարվաճառի Ծար (Զար) գյուղում` Հայաստանի սահմանին մոտ, ճանապարհի կառուցման ժամանակ, ժայռի բեկորներ ընկել են North West Construction էքսկավատորի վրա:
Միջադեպի արդյունքում էքսկավատորի մեքենավար-օպերատոր, Քուրդամիր շրջանի բնակիչ Ջաբրաիլով Բահրուզ Իսրաիլ օղլուն ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Հիշեցնենք, որ Քարվաճառը թշնամուն առանց կրակոցի հանձնվել է 2020 թ. նոյեմբերի 25-ին: