Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ժամանակակից ջազի աստղ Մարիամ Մերաբովան Երևանում հանդես կգա նոր՝ «Գրիր ինձ…» («Напиши мне…») խորագիրը կրող մենահամերգով, որը կկայանա նոյեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Մերաբովան ելույթ կունենա Արմեն Մերաբովի «Miraif» նախագծի և ջազ-էստրադային նվագախմբի ուղեկցությամբ:
Համերգն իրականություն կդառնա Էմիլ Կարատի նախաձեռնությամբ, գործընկերներն են «Fly1Armenia» ավիաընկերությունը, «InfoExpert» և «Rent a car» ընկերությունները:
«Գրիր ինձ ...»-ը նոր ծրագիր է, որը հատուկ պատրաստված է հայ ունկնդրի համար ՝ հաշվի առնելով երգչուհու ունեցած առանձնահատուկ վերաբերմունքը հայրենիքում իր համերգների նկատմամբ:
Երգացանկում ներառված են երգեր մայրիկի, հայրենիքի, հարազատ ու սիրելի մարդկանց հանդեպ սիրո մասին, երգեր նվիրված զոհված հերոսների հիշատակին, ի փառս Հայաստանի որդիների ՝ անվերապահ հավատով հայ ժողովրդի ուժին և իմաստությանը, նրա հզոր, խաղաղ, բարգավաճող, արդար և արժանապատիվ ապագային:
Համերգային ծրագրում կհնչեն դաշնակահար և կոմպոզիտոր Արմեն Մերաբովի հեղինակային երգերը գրված կնոջ՝ Մարիամ Մերաբովայի, խոսքերի հիման վրա:
Հանդիսատեսը կլսի նաեւ գլուխգործոցներ խորհրդային ժամանակաշրջանի ոսկե ֆոնդից՝ Կոնստանտին Օրբելյան, Անդրեյ Էշպայ, Վադիմ Գամալեյ, Առնո Բաբաջանյան, Իգոր Կրուտոյ, Յուրի Բիրյուկով, Մարկ Մինկով, Վլադիմիր Վիսոցկի, Վալերի Զուբկով, Մարկ Ֆրադկին, Ժորժ Կառվարենց: Ինչպես նաև կհնչեն հեղինակային երգեր՝ գրված Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Վերոնիկա Տուշնովայի, Եվգենի Դոլմատովսկու, Մարինա Ցվետաևայի խոսքերի հիման վրա: Համերգային ծրագրին կմասնակցի երգահան, երգիչ Նոդար Ռևիան: