|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հոկտեմբերի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում համերգով հանդես կգա անվանի ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում համերգի կազմակերպիչ, «TM Production»-ի տնօրեն Թովմաս Մարտիրոսյանը նշեց, որ հանդիսատեսին մի շարք անակնկալներ են սպասվում:
«Համերգը բաղկացած կլինի երկու մասից: Առաջին մասում Համասյանը հանդես կգա միայնակ, կհնչեն դաշնամուրային ստեղծագործություններ` առանց էլեկտրոնային գործիքների նվագակցության: Իսկ ահա երկրորդ մասում կլինեն դուետներ` Համասյանը հանդես կգա Նորայր Քարտաշյանի, Միքայել Ոսկանյանի, ինչպես նաև նորվեգացի շեփորահար Մաթիաս Էիքի հետ»,- հայտնեց Մարտիրոսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ համերգին կհնչեն 3-4 նոր գործեր:
Տիգրան Համասյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուտով նորից կտեսնվենք մայրաքաղաքում»: