Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հունիսի 28-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա այսօրվա ամենահզոր սոպրանոներից մեկի՝ Լիաննա Հարությունյանի մենահամերգը` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրժոր Էդուարդ Թոփչյան:
Այս կապակցությամբ հունիսի 27-ին` ժամը 14:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում տեղի կունենա հանրահայտ սոպրանո Լիաննա Հրությունյանի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրժոր Էդուարդ Թոփչյանի և Երևանյան Հեռանկարներ միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի մամուլի ասուլիսը:
Համերգային ծրագիրը ներկայացնում է արիաներ և նախերգանքներ. Ջուզեպպե Վերդի, Պիետրո Մասկանի, Ջոակինո Ռոսինի, Ֆրանչեսկո Չիլեա, Ջակոմո Պուչինի:
«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնը անց է կացվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: