|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուղեկցությամբ Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ից:
Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգելով 1915թ. անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին:
Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:
Նշենք, որ խոշտանգումների կանխարգելման ոլորտում Եվրոպայում առաջատարներից համարվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձի փոխանակման նպատակով Հայաստանում է գտնվում Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը: