|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Արքայազն Հարին, երեկ Յոհանեսբուրգում տեղի ունեցած ճաշկերույթի ժամանակ հուզիչ ելույթ է ունեցել. տեղեկացնում է Daily Maily-ը:
"Հուսով եմ մայրս տեսնում է այն աշխատանքը, որ մենք կատարւմ ենք իր անունից եւ հպարտանում է մեզանով: Ձեր երկրի թագուհին, ում մարդիկ ընդունել են որպես ազգի մայր եւ սիրել են անսահման, նույնպես պետք է որ հպարտ լինի մեր աշխատանքով: Կարծում եմ իմ մայրն ու Ձեր թագուհին այժմ միասին են երկնքում", ասել է Հարին:
"Վերջին օրերին ես Լեզոտոյում էի եւ չեմ կարող չգնահատել մարդկանց հոգատարությունը երեխաների հանդեպ: Բնական է, որ այդքան տառապանք տեսած երեխաները հույսը կկորցնեն եւ իրենց խնամողների մեծ հոգատարությունը անչափ կարեւոր է", ասել է արքայազնը: