|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, «Դվին»-ում կրկին հարսանիք է. այս անգամ ամուսնանում է համալիրի սեփականատիրոջ, «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի որդին:
Նշենք, որ, ինչպես հայտնում են աղբյուրները, հարսանիքը նախատեսված է եղել դեռևս 2020-2022 թթ., սակայն, ելնելով ՀՀ-ում ստեղծված պատերազմական իրավիճակից, Թովմասյանների ընտանիքն ստիպված է եղել 3 անգամ վերջին պահին հետաձգել սպասվող հարսանիքը:
Զույգը հարսանիքն սկսել է նախ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելությամբ՝ զոհված զինծառայողներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով, որին արդեն հաջորդել են ավանդական արարողությունները:
Այս անգամ Թովմասյանների ընտանիքը տարբերվել է աչքի չընկնող մոտեցմամբ և նախապատվությունը տվել է պարզությանը: