Գորիսում ՔՊ-ականների քարոզարշավն ուղեկցվում է բռնություններով
Գորիսում ՏԻՄ ընտրության քարոզարշավն ուղեկցվել է տհաճ տեսարաններով և քաղաքացիների նկատմամբ իրականացված բռնաճնշումներով։ Ոստիկանները փորձել են ճնշումներ գործադրել այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր բարձրաձայնել են իրենց կարծիքն ու արտահայտել վերաբերմունք ՝ իշխող ուժի և իշխանության ղեկավար Փաշինյանի մասին։