|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Jnews.ge կայքի փոխանցմամբ, ՏԻՄ ընտրությունները Ախալքալակում ուղեկցվում են որոշ խախտումներով։ Մասնավորապես Վարեվան գյուղում հենց դիտորդն է խանգարել լրագրողներին՝ լուսաբանել ընտրությունների ընթացքը, որոշ տեղամասերում մարդկանց բերում էին խմբերով, Գումբուրդո գյուղում բախում եղավ բնակիչների միջև, իսկ տեղամասերի մոտ կուտակվում էին իշխող կուսակցության ներկայացուցիչները և մեքենաներ՝ այդ կուսակցության նախընտրական քարոզչամիջոցներով։ Նույն գյուղում բնակչին թույլատրել են քվեարկել՝ առանց անձնագրի առկայության։