Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱԺ-ում կազմակերպել էր հանդիպում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն», ՀՅԴ եւ ԱԺԿ խմբակցությունների ղեկավարների հետ: Ողջունելով գործընկերներին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարևորել է խմբակցությունների համագործակցությունը և իր մտահոգությունն է հայտնել հետպատերազմյան շրջանում անվտանգային համակարգում բարձիթողի վիճակի շուրջ։
«Այս պայմաններում, երբ պատերազմից հետո ռեալ գնահատական չի տրվել այն իրավիճակին, բոլոր խնդիրներին ու անորոշություններին, որ կան Արցախում և Հայաստանում, հատկապես ընդդիմադիր խմբակցությունների կապը շատ կարևոր է, քանզի այսօր տեղի ունեցող անօրինականություններն ու բազմաթիվ թերացումները միանշանակ պետք է զսպվեն»,- նշել է խմբակցության ղեկավարը՝ վերահաստատելով դիրքորոշումն առ այն, որ իշխանությունները, որ բերել են պարտություն և այսօր էլ շարունակաբար տանում են անհաջողությունների, չունեն հեռանկար։
ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ներկայացրել ներքին ու արտաքին հիմնախնդիրները, կարևորել հայկական երկու պետությունների խորհրդարանների միջև սերտ և բարձր մակարդակի համագործակցության ապահովումը:
«Հայաստան» խմբակցության անդամներն իրենց հերթին վստահեցրել են, որ Արցախի հիմնախնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում են պահվում, և խմբակցության կողմից խորհրդարանական բոլոր լծակներն օգտագործվում են՝ հասնելու դրանց վերջնական լուծմանը։ Կողմերը կարևորել են ՀՀ – ԱՀ միջխորհրդարանական հանձնաժողովի ձևավորման անհրաժեշտությունը, անդրադարձել են Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին՝ ընդգծելով, որ ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը, անպատասխանատու կեցվածքը, որոնք հղի են լուրջ վտանգներով, էապես վնասում ու խանգարում են տարվող աշխատանքներին:
Հանդիպմանը քննարկվել են նաև ներքին ու արտաքին հիմնախնդիրների լուծման տեսլականը, դրան ուղղված հետագա անելիքները, միասին ծավալած քաղաքական-դիվանագիտական աշխատանքները և այլ հարցեր: