կարևոր
3604 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-18 09:53
Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնում․ «Հրապարակ»

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը  գրում է․

Առաջիկա օրերին «Հայաստան» խմբակցությունն ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնելու՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի՝ նոյեմբերի 8-ի հայտարարությանն ի պատասխան: Հայտարարության նախագիծ են պատրաստել, որը պետք է ընդունվի։ «Միլի մեջլիսը կոչ է անում հայկական կողմին՝ ճիշտ գնահատել ստեղծված պատմական հնարավորությունը։ Միլի մեջլիսը կարծում է, որ Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքների հիման վրա խաղաղ բանակցությունների գործընթացում ձեռնարկվելիք քայլերը կնպաստեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- հայտարարել են Ադրբեջանի օրենսդիրները։

ԱԺ ընդդիմությունն իր թեզերն է շեշտելու բանակցային գործընթացի վերաբերյալ եւ առաջարկելու է բանակցային գործընթացում արձանագրել Հայաստանի կարմիր գծերը։ Սա պատասխան քայլ է լինելու Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած հայտարարությանը, թե իշխանության ու ընդդիմության դիրքորոշումները նույնն են, քանի որ ինքը դեռ անցած տարվա հունվարին է ընդունել ռուսական առաջարկները, որի անկյունաքարային կետն է՝ անորոշ ժամանակով հետաձգել Արցախի հարցը։ Երեկ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Քրիստինե Վարդանյանը հաստատեցին արտահերթ նիստ հրավիրելու մտադրությունը, սակայն օրակարգը չմանրամասնեցին։

Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում: