Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Լևոն Մկրտչյանը:
Նիստի սկզբում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը ներկայացրել է ընդունելության առաջին փուլի նախնական արդյունքները: Հունիսի 24-ին ավարտվել է միասնական քննությունների առաջին փուլը, այժմ ընթանում են միասնական քննությունների երկրորդ փուլը, ինչպես նաև բուհերում շարունակվում են բանավոր և ներբուհական քննությունները: Միասնական քննությունների առաջին, հիմնական փուլին հայտագրվել են 11 375 դիմորդ, որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 428-ով: Երկրորդ փուլին հայտագրվել են 989 դիմորդ: Ներբուհական քննություններ հանձնելու է 892 դիմորդ: Ըստ բնակավայրերի դիմորդների ամենամեծ հոսքն եղել է Երևանից՝ 3610, հաջորդը Շիրակի և Լոռվա մարզերն են՝ համապատասխանաբար 939 և 930: Ամենաքիչ դիմորդներն եղել են Վայոց Ձորի մարզից՝ 238:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից այս տարի բուհերը ստացել են 877 հայտ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 73-ով: Ըստ առարկաների ամենամեծ թիվն եղել են հայոց լեզու և հայ գրականություն առարկայի դիմորդները՝ 6266: Երկրորդ տեղում մաթեմատիկայի դիմորդներն են, որից քննություն են հանձնել 5328 դիմորդ, երրորդ տեղում անգլերենն է՝ դիմորդների 4822 թվով: Ամենաքիչ թվով դիմորդներն եղել են իսպաներեն և իտալերեն առարկաներից՝ համապատասխանաբար 8 և 1 դիմորդ, իսկ պարսկերենից միասնական քննություն հանձնող չի եղել:
ՀՀ ԿԳՆ