|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ աշխարհը պետք է կանգնեցնի Իրանին, որ չշարունակի իր միջուկային ծրագրի զարգացումը. հաղորդում է mignews.com-ը:
«Իսրայելը իրեն իրավունք է վերապահում գործելու ցանկացած պահի և ցանկացած կերպ: Սա ոչ միայն մեր իրավունքն է, այլ նաև մեր պատասխանատվությունը: Իրանը հրապարակայնորեն հայտարարել է, որ ցանկանում է մեզ ոչնչացնել: Մենք մտադիր չենք դա թույլ տալ»,- ասել է Լապիդը:
ԱԳ նախարարը հավելել է, որ եթե դիվանագիտությունը տապալվի, սեղանին կլինեն այլ տարբերակներ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «պլան Բ»-ն, եթե Իրանի հետ բանակցությունները ոչ մի տեղ չտանեն:
Բլինքենն ասել է, որ ինքը և արտգործնախարարները «համաձայն են, որ Իրանը չի կարող միջուկային զենք ձեռք բերել»: Վաշինգտոնը դեռ հույսը դնում է դիվանագիտության վրա, սակայն չի բացառում, որ ստիպված կլինի այլ կերպ վարվել: