Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մոսկվան Իրանին և Պակիստանին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և ծագող հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ-ն տագնապով հետևում է վերջին օրերին իրանա-պակիստանյան սահմանին տիրող իրավիճակին:
«Կրկին ընդգծում ենք հակաահաբեկչական գործողությունների անցկացման անհրաժեշտությունը, ինքնիշխան տարածքի սահմաններից դուրս այդ պետությունների իշխանությունների համաձայնությամբ ու համակարգմամբ», - ասված է գերատեսչության կայքում։
Ինչպես նշել է ռուս դիվանագետը, իրավիճակի հետագա սրումը ձեռնտու է նրանց, ովքեր շահագրգռված չեն տարածաշրջանում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ:
«Հույս ենք հայտնում, որ Իրանն ու Պակիստանը մոտ ժամանակներս կգտնեն առաջացած տարաձայնությունները բարիդրացիության ոգով հարթելու միջոց, այդ թվում ՝ տարածքներից եկող ահաբեկչական սպառնալիքները կասեցնելու վերաբերյալ։
Ընդգծում ենք ռուսական կողմի սկզբունքային պատրաստակամությունը՝ համագործակցելու միջազգային ահաբեկչության դեմ պայքարում՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով», - ընդգծել Է Զախարովան։