|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
«Իրավունք» թերթը գրում է. «Չար լեզուներն ասում են, որ իշխանությունը անցել է իսկական տեռորի: Ուրբաթ առավոտվանից տեսչական մարմինների աշխատակիցները, երեք-չորս ոստիկանների ուղեկցությամբ, մտնում են գրասենյակներ եւ ամենաաննշան առիթը օգտագործում՝ մարդկանց տուգանելու համար:
Մասնավորապես, մեզ դիմած քաղաքացին փաստում է, որ պահանջում են, որ մարդն իր իսկ աշխատասենյակում մենակ նստած դիմակ կրի, հակառակ պարագայում տուգանք` 30-40 հազար դրամ: Մեր խմբագրություն ահազանգած քաղաքացիները փաստում են, որ զուտ ոստիկանների ներկայությունը արդեն իսկ ավելորդ խուճապի առիթ է տալիս:
Մենք փորձեցինք Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկանալ, թե ինչ լիազորությունների շրջանակներում են ոստիկանները տեսչական մարմնի աշխատակիցների հետ այցելում գրասենյակներ: Սակայն ոստիկանները մեզ ուղորդեցին դեպի տեսչական մարմին՝ ասելով, որ նրանք կպատասխանեն: Կփորձենք այդ բացատրությունը ստանալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում