|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում փակվել է մետրոն, և ողջ օրվա ընթացքում այն չի գործի: BBC-ից տեղեկանում ենք, որ Բելգիայի իշխանություններն ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ են հայտարարել Բրյուսելում:
Տեղի իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել, որպեսզի նրան խուսափեն հայտնվել մարդաշատ վայրերում` համերգասրահներ, թատրոններ…
Բրյուսելի փողոցները լիքն են ոստիկաններով, նրանք հսկում են անգամ հյուրանոցների ելք ու մուտքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, թե հնարավոր է՝ նման որոշումը կապված է հետաքննության և այն մարդկանց որոնման հետ, որոնք կապված են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ: