Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԿԳ Արմեն Աշոտյանն այսօր լրագորղների հետ զրույցում անդրադարձավ երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներին, որի ընթացքում տուժել են նաեւ լրագրողներ: Նա նշեց, որ այս պարագայում պետք է բոլոր հույզերը դնել մի կողմ և վերլուծություն անել:
«Երբ վերլուծում եմ իրավիճակը, կրկնակի հպարտություն եմ զգում: Հպարտություն եմ զգում իմ երկրի երիտասարդության համար: Նրանց ճնշող մեծամասնությունն իրենց ազնիվ և ռոմանտիկ պայքարի մղումներով են: Նաև հպարտություն եմ զգում մեր երկրի ոստիկանության համար. նրանք բավական արհեստավարժ, եվրոպական ստանդարտներով գործողություն էին իրականացնումև ոչ միայն վերջին էտապում, որ բազմաթիվ կոչերից հետո ստիպված էին դիմել հաջորդ փուլին` հասարակական կարգի վերականգնման համար: Քաղաքացիական պարտք կատարողները ու քաղաքացիական ծառայությունները մեր երկրում չպետք է բախվեն, պետք է բոլոր կողմերը բացառապես օրենքով առաջնորդվեն»,- ասաց Աշոտյանը:
Նրա կարծիքով` ցուցարարները երկու սկզբունքային սխալ գործեցին: «Առաջին սխալը ռազմավարական էր, երբ ցուցարարները մերժեցին նախագահի հետ հանդիպման առաջարկը: Դուք էլ, կարծում եմ, կվկայեք, որ ՀՀ քսանհինգամյա պատմության մեջ որևէ նախագահ որևէ ցույցի մասնակիցների իր նստավայր չի հրավիրել: Սա քաղաքական մշակույթի տեսակետից, կարծում եմ, աննախադեպ էր և կարող էր լավ զարգացում ստանալ, եթե քաղաքացիները վստահեին հինգ հոգու, և երկխոսությունը կայանար»,- ասաց Աշոտյանը` հավելելով. «Մյուս սխալը մարտավարական էր` չընդունել ոստիկանության կոչը և չվերադառնալ Ազատության հրապարակ: Այնուհանդերձ, պետք է ասեմ, որ, առավոտյան արթնանալով և համակարգիչը բացելով, հետևելով լրահոսին, ես սփոփվեցի նրանով, որ արյուն չկա: Մենք արթնացանք ոչ արյունոտ Հայաստանում»:
Դիտարկմանը, թե Լյովա Երանոսյանը մարդ է ծեծել անձամբ, նախարարը պատասխանեց. «Ես չեմ կարող մեկնաբանել` մինչև անձամբ չտեսնեմ»:
Մյուս դիտարկմանը, թե, փաստորեն, բռնությունները քայլ առաջ էին, Աշոտյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ բռնությունը պետք է ոչ թե զգացմունքային, լրագրողական ձևաչափի մեջ լինի, այլ պետք է հստակ հղում տալ այն իրավական նորմերին, որոնցով առաջնորդվում է ՀՀ ոստիկանությունը»:
Հարցին, թե ոստիկանների կողմից տեսախցիկներ կոտրելը և՞ս պրոֆեսիոնալիզմի վկայություն է, պատասախանեց. «Ցավում եմ, որ եղել են որոշակի տուժածներ, հատկապես` լրագրողների համար: Լրագրողների աշխատանքը ծանր է. լինել իրադարձությունների էպիկենտրոնում և փորձել միջից տալ օպերատիվ լրահոս, ցավոք, միշտ չէ, որ անվտանգ գործողություն է: Լրագրողների կողմից ավելի մեծ համբերություն է պետք` իրենց աշխատանքն իրագործելու համար: Մենք պետք փաստենք, որ ոստիկանությունը կարողացել է բարձր մակարդակով գործողություն իրականացնել և մինչև գործողությունը շատ համբերատար ու հետևողական աշխատել է երիտասարդների հետ»,- ասաց ԿԳ նախարարը:
Նա շեշտեց, որ այդ երիտասրադների ճնշող մեծամասնությունն արդար մարդկանց տպավորություն է թողնում, սակայն նրանք չկարողացան ինքնակարգավորման մեխանիզմներ ընտրել և այդ տարերային արդար ցասումն ուղղորդել: «Ես չգիտեմ` ինչու մեր քաղաքական ընդդիմադիր ուժերն այնտեղ չէին»,- հավելեց նախարարը:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ միայն ընդդիմադիր քաղաքական ուժերը, այլ ոչ` իշխանական, քանի որ թանկացման դեմ էր բողոքը, Աշոտյանը պատասխանեց, որ ցույցի ընթացքում իշխանությունների հասցեին էլ հնչում էին բազմաթիվ վատ արտահայտություններ:
Նա անդրադարձավ նաև քաղաքացիական հագուստով ոստիկանների առկայությանը: «Չգիտեմ` ինչ օրենսդրական ակտով է կարգավորվում այդ ամենը, բայց կարող եմ կռահել, որ օպերատիվ գործողությունների արդյունքում ոստիկանները կարող են տարբերանշաններ չկրել»,- ասաց Աշոտյանը: