Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Ալի Ֆադավին, պատասխանելով լրագրողի՝ Իրանի հետ սահմանին իսրայելական անօդաչու թռչող սարքի կողքին Իլհամ Ալիևի լուսանկարի վերաբերյալ հարցին, ասել է. «Արտասահմանյան արտադրանքով լուսանկարները հպարտության առիթ չեն: Իսկ եմենցիների (հութիների՝ խմբ.) ստեղծած հեռահար անօդաչու թռչող սարքերը հպարտության առիթ են»:
Անդրադառնալով փաստին, որ, ըստ իսրայելական լրատվամիջոցների հաղորդագրությունների, իրանական զինված ուժերը չեն կարողանա դիմակայել Ադրբեջանին, քանի որ նրան աջակցում են ԱՄՆ-ն ու Իսրայելը, Ֆադավին նշել է․ «Տեսեք, թե ինչ վիճակում է այժմ սիոնիստական ռեժիմը, որին 70 տարի աջակցում է «սատանայի ճակատը»»:
Ֆադավին նշել է, որ Իրանն այնքան սերտորեն է կապված իր հարևանների և մուսուլման երկրների հետ, որ «սատանայի չարիքը չի կարող վնասել այս կապը»:
«Մենք չպետք է ուշադրություն դարձնենք սիոնիստների և նրանց լրատվամիջոցների խոսքերին»,- Ֆադավիի խոսքերն է մեջբերում Isna-ն: