կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-06 19:33
Հասարակություն

Հայաստանի ԱԳՆ-ն հերքում է Նիկոլ Անհողին՝ «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշիից հրաժարվելու հարց». Համբարյան

Հայաստանի ԱԳՆ-ն հերքում է Նիկոլ Անհողին՝ «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշիից հրաժարվելու հարց». Համբարյան
Քիչ առաջ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտ Նիկոլը ԱԺ ամբիոնից անդրադառնալով արցախյան բանակցային գործընթացին կրկին հայտարարեց, որ Շուշին միշտ եղել է բանակցային սեղանին և իբրև թե պլեբիսցիտից հետո այնտեղ պետք է վերադառնային ադբեջանցիները... Այս մասին գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
 
«Բացահայտ սուտ է և կեղծիք, որը դեռ 11 ամիս առաջ հերքվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից, որի մամլո խոսնակն Աննա Նաղդալյանն այդ հերքումը հրապարակել էր ին էջում՝ կապիտուլյանտ Նիկոլի Շուշիի կարգավիճակի վերաբերյալ այդ ժամանակ տարածված կեղծիքից հետո... Հուսամ, բոլորն էլ հասկանում են, որ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակն առանց վերադասի համաձայնության այսպիսի հայտարարություն չէր հրապարակի...
 
Բացի այդ, Նիկոլ Անհողին հերքել են նաև ՌԴ ԱԳՆ-ից ևս մեկ անգամ հաստատելով, որ Շուշիի կարգավիճակի պահով ԵՐԲԵՔ բանակցություն չի վարվել այս տարիներին...
 
Ավելին, Շուշիից հրաժարվելու մասին խոսք չի եղել նաև պատերազմի ժամանակ, որի մասին հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինն իր հայտնի հարցազրույցում...
 
Ստացվում է, Շուշին թուրքերին նվեր է տվել հենց Նիկոլ Անհողը, ով հիմա ամեն պրիմիտիվ կեղծիքի և ստի միջոցով փորձում է չքմեղանալ...
 
Շուշիին վերաբերող Նիկոլ Անհողի մյուս զառանցանքներին չեմ էլ անդրադառնա, քանի որ «սեփական կետից» բանակցությունները սկսած և "այն ինչ ուզեցել բանակցել" է թեզն առաջ տանող անձը հիմա հասարակությանը համոզում է, որ նա չէ մեղավորը... Կապիտուլյանտ Նիկոլի անհեթեթ հայտարարություններին կարող են հավատալ միայն նրան երկրապագողները, ժեխը և փթիրը...Նորմալ մարդը չի կարող նույնիսկ լսել սրա պրիմիտիվությունները մինչև վերջ...»,- գրել է նա: