Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Իրանը մոտ օրերս կվերադառնա ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ բանակցություններին:
Իրանը և Եվրամիությունը (ԵՄ) հինգշաբթի պայմանավորվել են Բրյուսելում շարունակել երկխոսությունը՝ ուղղված Իսլամական Հանրապետության և համաշխարհային տերությունների միջև 2015 թվականին կնքված միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսմանը:
ԵՄ ներկայացուցիչը, որին հանձնարարվել է համակարգել իրանական միջուկային գործարքի վերաբացման շուրջ բանակցությունները, Էնրիկե Մորան է։ Ննա հինգշաբթի այցելել է Թեհրան և մի քանի ժամ զրուցել Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերիի հետ:
«Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին առաջիկա օրերին Բրյուսելում շարունակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկխոսությունը»,- ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, որում նշվում է, որ Մորան ասել է, որ ԵՄ-ն «պատրաստ է համագործակցել Իրանի և այլ կողմերի հետ»:
Իրանն աստիճանաբար նվազեցնում է 2015 թվականի միջուկային համաձայնագրի կատարումը, որը կնքել էր համաշխարհային տերությունների հետ՝ ի պատասխան ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2018 թվականի մայիսին համաձայնագրից դուրս գալուն: