|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Միգրացիոն պետական ծառայության վերջին տվյալներով` 2010 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին միգրացիայի բացասական սալդոն (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետության ժամանածների թիվը), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 4,9 հազարով կամ 19,5 %-ով եւ կազմել է -29,9 հազար մարդ, իսկ ՀՀ քաղաքացիների մասով` -41,2 հազար մարդ:
Դեկտեմբերին միգրացիայի դրական սալդոն կազմել է 46,5 հազար մարդ` նախորդ տարվա դեկտեմբերի 13,7 հազարի դիմաց: 2010-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին ուղեւորահոսքերի ընդհանուր ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 631,0 հազար մարդով կամ 21,8 %-ով եւ կազմել 352.000 մարդ: Օդային տրանսպորոտով սահմանը հատած ուղեւորների տեսակարար կշիռը ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 45,4%: