|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՆԱՏՕ-ին չի հաջողվել համոզել Թուրքիային՝ հրաժարվել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերից և դրանք փոխարինել արևմտյան նմանատիպ ռազմական տեխնիկայով. հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը:
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի փորձել համոզել Անկարային՝ ձեռք բերել ամերիկյան Patriot կամ SAMP/T համակարգերը:
Ըստ Ստոլտենբերգի` Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր և արժեքավոր անդամն է: «Եվ մենք նաև աշխատում ենք այս հարցերի շուրջ՝ որպես դաշինք, քանի որ, ինչպես գիտեմ, կան որոշ խնդիրներ․ որոշ դաշնակիցներ քննադատաբար են մոտենում Անկարային, և դա բացահայտ հայտարարվում է, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հանդիպումներում: Այնուամենայնիվ, Թուրքիան կարևոր դաշնակից է և առանցքային դեր է խաղացել Իրաքում ու Սիրիայում ԻՊ-ի ջախջախման գործում: Ոչ ոք այդքան փախստական չի ընդունել, որքան Թուրքիան»,- նշել է նա:
«Թուրքիան կարևոր է: Տարաձայնություններ կան, բայց դրանք պետք է լուծել ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- ավելացրել է դաշինքի գլխավոր քարտուղարը: