կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-05 22:38
Հասարակություն

Նույնիսկ Լիտվայի հայերը չեն ցանկացել տեսնել այս մարդկանց դեմքերը. դիտարկում

Նույնիսկ Լիտվայի հայերը չեն ցանկացել տեսնել այս մարդկանց դեմքերը. դիտարկում
Հայաստանի վարչապետը Լիտվայում հանդիպում է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Նկարում՝ հանդիսատեսի առաջին շարքում տեսնում ենք ՀՀ կառավարական կազմում մեկնած առնվազն 5-6 պաշտոնյաների, որոնցից հետո միայն 14-15 լիտվահայերի՝ անհասկանալի պահվածքով։ Այս մասին գրել է լրագրող, մեդիա փորձագետ Նաիրի Հոխիկյանը:
 
«Լիտվայում այժմ ապրում է առնվազն 1400 հայ։ Մեր հայրենակիցները հիմնականում տարածված են Վիլնյուսում, Կաունասում, Կլյապեդայում, Շյաուլյայում և Վիսագինասում, ներգրավված են ամենատարբեր ոլորտներում։ Արդյո՞ք հնարավոր չէր հավաքել գոնե 100 լիտվահայերի՝ քիչ թե շատ ներկայանալի դահլիճային տեսարան ստանալու համար։
 
Ես կարծում եմ, որ նույնիսկ Լիտվայի հայերը չեն ցանկացել տեսնել այս մարդկանց դեմքը, բացի այդ, Նիկոլ Փաշինյանին այդ հանդիպումը պետք էր ոչ թե տեղացիների հետ զրուցելու, այլ տեսախցիկների առաջ մեսիջներ հղելու Թուրքիային ու Ադրբեջանին՝ քարտեզները հանձնելու պատրաստակամության, Իրանին՝ հավատարիմ լինելու, և էլի որոշ մայրաքաղաքների։
 
Իրանին ուղղված խոսքը, սակայն, լավ չստացվեց։ Թեհրանում հասկացել են, որ Փաշինյանը ստում է»,- գրել է նա։