|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ֆանարջյան, Ծարավ Աղբյուր փողոցների, Քանաքեռ փողոցի թիվ 2, 4, 5, 6, 12, 13, 14, 15, 16, 17 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 5-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Լեռնագոգ, Դալարիկ, Քարակերտ գյուղերի գազասպառողների, «Նորապատ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 5-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: