«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի, Եղվարդ, Քանաքեռավան, Մրգաշեն, Նոր Հաճն, Նոր Արտամետ, Զորավան, Արագյուղ համայնքների գազասպառողների, «Աբրահամյան Արթուր» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ռոյալ-Գլաս Գրուպ», «Մադլեն Գրուպ», «Այմեգա», «Համերաշխ ընտանիք», «Ռեդ գրուպ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Կարապետյան Հրայր», «Լիլիթ-Սյուզի» ԱՁ-ների, «Արարատ ճանշին», «Մոդուս Գրանում», «Քեյ-էնդ-Ջի Գրուպ», «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ների, ՀԿ ՀԻՄ համաբուժարանի, Արզնի առողջարանի և հարակից այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց, Տ.Մեծի պողոտաներով, Քրիստափորի, Սևանի, Զավարյան, Նար-Դոսի փողոցներով պարփակված թաղամացի գազասպառողների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 2-ից թիվ 66-ը ներառյալ (զույգ համարները), Երևանյան փողոցի թիվ 117-ից մինչև 145/1-ը ներառյալ բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Մայիսի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Դեբեդ գյուղի գազասպառողների, «Սմարթ» կենտրոնի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: