Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 29-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 18-րդ փողոցի 2-րդ, 3-րդ և 4-րդ նրբանցքների գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Լոռու մարզի Գարգառ, Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Մերարա» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Արարատ» ՍՊԸ-ի թռչնաբուծական ֆաբրիկայի, Վանաձոր քաղաքի Մանուշյան, Ձերժինսկու, Աղայան, Կուրղինյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Ալավերդի քաղաքի «Էնգելս», «Դեբեդ» թաղամասերի, Հաղպատ գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ալավերդու հացի գործարան» ԲԲԸ-ի և «Ձորահույս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի,
ժամը 09:00-ից մինչև ժամը 17:30-ը` Գեղարքունիքի մարզի Մադինա և Լեռնակերտ համայնքների գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: