կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-30 16:50
Հասարակություն

Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողներն ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտեցին։

Ժամը 18-ի սահմաններում Տաթևի վանքի հարակից ճանապարհին ոստիկանները, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգեցին Տաթև գյուղի 36-ամյա բնակչի 8 խմ բոխի տեսակի փայտանյութով բեռնված «ԳԱԶ -53» մակնիշի մեքենան։ Բեռնատարի թափքում բարձված փայտանյութը առանց համապատասխան փաստաթղթերի էր: Ըստ վարորդի՝ բոխիներն ապօրին հատել էր 2020 թվականի սեպտեմբերին՝ Տաթև գյուղի մոտակա սարից:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: