|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով օգոստոսի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, «Սյունիք» անտառտնտեսության աշխատակիցների հետ, Վերիշեն գյուղի վարչական տարածքում ստուգել են Միրիկ գյուղի 39-ամյա բնակչի` մոտ 7 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան:
Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ երեք օր առաջ իրենց գյուղի հարակից տարածքից հատել է երեք ուռենի:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: