կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-29 12:08
Առանց Կատեգորիա

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 896 նոր դեպք. մահացել է 25 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 896 նոր դեպք. մահացել է 25 քաղաքացի

Հայաստանում սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 896 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 260675 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1705213 վերջին մեկ օրում` 6402 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 12977 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 410-ով:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 241191 անձ, վերջին մեկ օրում՝ 461 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 5299 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1208 է: