Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեսանյութում մանրամասն պատմում է մի զավեշտալի դեպքի մասին, որը հիմք է հանդիսացել դաշնակցականների տներում խուզարկությունների, ապօրինի բերման ենթարկումների համար։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից ՔԿ-ն ու ԱԱԾ-ն խուզարկություններ են իրականացրել մի շարք դաշնակցականների տներում, այդ թվում՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, որի որդուն և այլ դաշնակցականների բերման են ենթարկել ու ձերբակալել։ Քննաչական կոմիտեն այդպես էլ թույլ չտվեց փաստաբաններին տեսակցել իրենց պաշտպանյալներին։
Եվ ուրեմն, փաստաբան Ռուբեն Մելիքյանը պատմում է զավեշտալի դեպք, որը կատարվել է երեքշաբթի-լույս չորեքշաբթի գիշերը։
«Դուք երևի ծանոթ եք, «paintball», «strikeball» խաղերի մասին։ Մի 20-25 տարի գոյություն ունեցող խաղեր են։ Թիմային խաղ են, երկու թիմերի են բաժանվում, շարիկ կրակող հրացաններով, բնության գրկում, շենքերում, առաջադրանքներ են կատարում։ Պայթուցիկներ են, րոնք իրականում պայթուցիկ չեն, ներսից դուրս է գալիս ներկ և ում կպավ՝ խաղից դուրս է գալիս։ Կոպիտ ասած՝ կռիվ-կռիվ խաղի ժամանակակից տարբերակն է և բավական տարածված խաղ է նաև Հայաստանում։
Մի տղա, որը չի հանդիսանում ՀՅԴ անդամ, այդ խաղի սիրահար է։ Ոստիկանության ձեռքում է հայտնվում մի տոպրակ, որտեղ այդ տղայի խաղային պարագաներն են՝ խաղալիք պայթուցիչ և նմանաբնույթ բաներ։ Պարզ է, որ ձերբակալում են, տանում են բաժին, փորձում են պարզել՝ ինչ է։ Հարցաքննության ժամանակ տղան մանրամասն ներկայացրեց ինչ է, կատարվեցին այլ քննչական գործողութուններ։ 72 ժամյա ռեժիմ կիրառեցին, որը, կարծում եմ, անհիմն էր։ Մենք ենթադրում էինք, որ էդ 72 ժամերի ընթացքում մարդիկ կպարզեն և կտեսնեն, որ իրանում իր բոլոր ասածները տրամաբանական են, ճիշտ են, մարդը paintball է խաղում։ Եթե այսպես է, ուրեմն ցանկացած paintball խաղացողի կարող ես բռնել-տանել, ասել, որ ահաբեկիչ է, այ էս վակխանալիայի շրջանակներում։
Ի՞նչն էր, որ ահանգստություն պատճառեց․ ձերբակալող ոստիկանները զեկուցագրի մեջ կեղծ տեղեկություններ էին ներառել, որ այդ տղան ասաց՝ ես էդպիսի բան չեմ ասել։ Ներառել էին, թե՝ ես էս ամեն ինչը սովորել եմ ՀՅԴ ռազմաուսումնական եսիմինչերի ժամանակ։ Դա ոստիկանների գրածն էր։ Սա արդեն անհանգստացող էր։ Հիմքեր էին ստեղծում կուսակության նկատմամբ ռեպրեսիաներ իրականացնելու համար։
Քննչականն այդ տղային մեղադրանք է առաջադրել, տանում են կալանքի»։
Մանրամասն՝ տեսանյութում։