Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իմ 25 տարվա պրակտիկայում առաջին անգամ ձեռքիցս խլել են խոսափողը։ Դատավորն ասում է՝ բարձր ասեք, ձեր ձայնը լսելի է։ Սա աննորմալ է։ Սիլվայի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։
«Դատարանը իբր թե քննարկեց իմ՝ դատական նիստի հետաձգման միջնորդությունը՝ չլսելով իմ միջնորդությունը։ Արտառոց որոշում է կայացվել՝ դատական նիստն ընդամենը մեկ շաբաթով հետաձգելով։ Դատավորը գտավ, որ մեկ շաբաթվա ընթացքում ես պետք է ծանոթանամ 80 հատորից ավելի քրեական գործին․․․»,- նշեց նա։
Սահակյանն ասաց՝ տպավորություն է, որ դատավոր Դանիբեկյանը ցանկանում է Գևորգյանին զրկել պաշտպան ունենալու հնարավորությունից, բազմաթիվ դատական նիստերի ընթացքում չի եղել մի դեպք, երբ դատարանն արգելի պաշտպանին՝ իրացնել իր իրավունքները։
Մանրամասն՝ տեսանյութում։