Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սամվել Վարդանյանը, որին այսօր հանրային տրանսորտում հարվածել է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը, միջադեպեից հետո գրում է․
«Ինձ մոտ մարդիկ գիտեն, որ այլևս փորձում եմ չարձագանքել հայ ազգի մեր մեջ ապրող թշնամիներին տեսնելուց, բայց կներեք բարձրանաս տրանսպորտ դիմացդ լինի նիկոլական դեպուտա՞տ։ Սա ծաղր ա իմ հանդեպ, սա սադրել ա իմ պես մարդուն, սա իմ բաց վերքին աղ լցնել ա։
Արձանագրենք որ ես փորձում եմ աշխատեցնել հանրային պարսավանքի մեր մոտ չաշխատող ինստիտուտը ու երբեք ուժ չեմ կիրառում, չեմ հարվածում, այլ տալիս եմ իմ քաղաքացիական վերաբերմունքն ու քաղաքական գնահատական կոնկրետ անձանց։
Բայց վերջիններս իրենք են երբեմն ուժ գործադրում, հայտնի առանձնյակը նենց հարվածեց ձեռքիցս հեռախոս, դրամապանակ թռավ։ Իսկ ես ընդամենը լայվ էի անում ու իմ կողմից ամենը վերբալ էր։
Ճշմարտությունը դառն ա ու տհաճ ու այո՛ անկախ տվյալ տարածքում ժեխի քչությունից կամ շատությունից պիտի ասվի»։
Քաղաքացու և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջադեպի տեսանյութը՝ տելեգրամյան ալիքում։