|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ-ը ՌԴ-ի հետ քննարկել է Կենտրոնական Ասիայում ռուսական ռազմակայանների օգտագործման հարցը։ Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ բանակցությունները վարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին:
Այսպիսով՝ ԱՄՆ-ը նոր հնարավորություններ է փնտրում՝ վերահսկելու Աֆղանստանում իրավիճակը ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո:
Ըստ թերթի՝ Գերասիմովը ոչ մի խոստում չի տվել Միլիին:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը Պենտագոնին արգելել էր համագործակցել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ:
Պուտինի և Բայդենի հանդիպումից հետո լրատվամիջոցները գրել են, որ առաջնորդները քննարկել են Տաջիկստանում և Ղրղզստանում ռուսական բազաների կիրառման հարցը: