| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
ՀՀ-ում կալանքը դարձել է բացառապես քաղաքական գործիք։ Արմեն Չարչյանի վիճակը, ինչպես նախկինում, շատ ծանր է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Կարևորում եմ, որ Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ է նշանակվել, այդտեղ պաշտպանների, լրագրողների ջանքերը շատ մեծ էին։ Հույս ունեմ, որ դատարանը կգտնվի բարձունքի վրա, որովհետև այստեղ այլ տարբերակ, քան այդ խայտառակ խափանման միջոց կալանավորումը վերացնելը, ուղղակի չկա»,- ասաց Վարդևանյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը նաև հայտնեց, որ ՍԴ-ն վարույթ է ընդունել իրենց ներկայացրած դիմումը պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ։ «Սա, ի դեպ, վերաբերում է ոչ միայն ընդդիմադիր պատգամավորներին, այլ նաև իշխանական պատգամավորներին է վերաբերում և ապագայում եկող պատգամավորներին է վերաբերելու, որովհետև այնպես, ինչպես տրորեցին անձեռնմխելիության ինստիտուտը, երբեք նման բան չէր եղել»,- ասաց Վարդևանյանը և նշեց, որ ՍԴ-ն նիստը նշանակել է դեկտեմբերի 8-ին։
Մանրամասները՝ տեսանյութում