Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչ օրենսդիրում ընթանում էին վարչատարածքային փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումները, ԱԺ-ի բակում Արարատի մարզի Դիմիտրով համանքի ասորիները համանքների խոշորացման որոշմանը դեմ բողոքի ակցիա էին իրականացնում։ «Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ձեւավորել համայնքային մի քանի փնջեր։ Արարատի մարզում Արաքս՝ Մխչյան, Աբովյան, Ազատավան, Արաքսավան, Արևշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Լանջազատ, Կանաչուտ, Հովտաշեն, գ. Մասիս, Մրգանուշ, Մրգավետ, Նշավան, Ջրաշեն, Վարդաշեն (թվով 23)։
Այս փնջի մեջ է ազգային փոքրամասնություն համարվող ասորիներով բնակեցված Դիմիտրով համայնքը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ասորի համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոեւան Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում փորձել է տարբեր ձեւով լսելի դարձնել ասորի համանքի խոսքը, կարծիքը, սակայն` ապարդյուն։ «Մենք չենք ուզում կորցնել մեր ինքնությունը՝ սոցիալական, կենցաղային հարցեր լուծելու համար»,- ասաց նա։ Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ վերջերս ունեցած հանդիպմանը՝ ասաց, որ այդ օրը ներկայացրել է ասորիների խնդիրները, որից հետո շարունակական հանդիպում-քննարկում տեղի չի ունեցել։ «Ոչ միայն ԱԺ նախագահին, այլեւ տարբեր գերատեսչությունների նամակներ եմ ուղարկել` նշելով այն օրենքները, համաձայն որոնց ՀՀ-ն պարտավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ մենք կարողանանք պահպանել մեր ազգային ինքնությունն եւ մշակույթը»,-հավելեց նա։
Ակցիայի մասնակիցներից մեկը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ազգային փոքրամասնությունների նկատմամբ բոլոր երկրներում կա առանձնահատուկ վերաբերմունք։ «Բացի դրանից` համանքապետի ընտրությունները կատարվում են մեծամասնական ընտրակարգով` համայնքն է ընտրում իր ղեկավարին՝ հետագայում բոլոր հարցերով նրան ուղիղ դիմելու համար։ Եթե գնանք խոշորացման, ընտրությունները տեղի կունենան համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցություններով, եւ այդ խմբի մեջ ասորին չի իմանալու, թե ով է ընտրվելու, եւ իշխող կուսակցությունը ում է նշանակելու իր համանքի ղեկավար։ Այստեղ հարցը ազգի ինքնությանն է վերաբերում։ Ազգը կորցնելու է իր դեմքը, իր ինքնությունը։ Ազգային փոքրամասնության համայնքը պետք է ինքը ընտրի իր ղեկավարին»,- ասաց նա։
Մանրամասները դիտեք տեսանյութում:
Լիանա Սարգսյան