Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավաբանները ինքնաբուխ ակցիա են իրականացնում ՀՀ զինվորական դատախազության առջև՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նրանք պահանջում են հրատապ հանդիպում ՀՀ զինվորական դատախազի հետ՝ յուրաքանչյուրն իրեն հուզող հարցադրումներն ուղղելու համար։
«Կարծեք թե, շատ կառույցների մասին հրապարակավ խոսվում է, բայց մարդիկ շրջանցում են զինվորական դատախազությունը՝ որպես ինքնուրույն կառույց, որպեսզի մեզ մի շարք հարցերի պատասխաններ տան՝ կապված արցախյան պատերազմի հետ, քանի որ մենք ունեցանք մեր վերջին 100 տարվա պատմության մեջ ամենախայտառակ կորուստները, բայց որևէ իրավական հետևանք, կարծեք թե, չի առաջանում»,-հայտարարեց բողոքի ակցիայի մասնակից, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։
Նա զինդատախազին հիշեցնում է, որ 2018 թ-ին, երբ Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու հետ կապված ակցիաներ էին տեղի ունենում, ինչ-որ անհասկանալի մարդիկ ճանապարհներ էին փակում, եկան հասան գլխավոր դատախազություն, անձամբ գլխավոր դատախազը իջավ և պարզաբանումներ ներկայացրեց։
«Հիմա մենք, որպես մեկ՝ իրավաբանական համայնքի ներկայացուցիչ, ակնկալում ենք, որ մեր գործընկերները զինվորական դատախազությունից չեն անտեսի այս մարդկանց և մեզ կտան անհրաժեշտ պարզաբանումներ»,-ասաց նա։
Նրա համար անհասկանալի է՝ ինչի համար են այդ մարդիկ աշխատում Զինդատախազության կահավորված շենքում, ինչի համար են աշխատավարձ ստանում, եթե որևէ գործառույթ չեն իրականացնում։
«Մենք մինչ օրս չգիտենք զոհվածների թիվ, անհետ կորածների թիվ, գերի ընկածների թիվ։ Նախաքննական գաղտնիք լինել չի կարող, որովհետև ինչ ունեինք, կորցրինք արդեն»,-ասաց նա։
Իրավաբաններին հուզող հարցերից է նաև այն, որ՝ քրեական գործ է հարուցվել գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ներկայացրած փաստարի հիման վրա և իրենց հետաքրքրում է՝ արդյո՞ք զինդատախազությունն է հսկողություն իրականցնում գործով․ «308-րդ հոդված՝ պաշտոնեական դիրքի լիազորությունների չարաշահում, որը հանգեցրել է ծանր հետևանքների․ ավելի ծանր հետևանք դժվար է պատկերացնել»։
Իարվաբաններն ուզում են հասկանալ, թե այդ քրեական գործը ի՞նչ ընթացք ունի և այլ փաստերով քրեական գործ հարուցվո՞ւմ է, թե՞ չէ։
Այլ փաստերով քրեական գործեր կարելի է հարուցել, օրինակ, պարզելուց հետո՝ արդյո՞ք Փաշինյանն իրավունք ուներ ներկայանալու իբրև գերագույն հրամանատար։
«Սահմանադրությունը տալիս է հստակ ձևակերպում, որ վարչապետը միայն պատերազմի վիճակում կարող է լինել գերագույն հրամանատար, այլ իրավիճակում՝ ԳՇ պետն է հրամանտարը։ Արդյո՞ք քննություն իրականացվել է, մեր պետությունը ունի՞ պատկերացում այս հարցի մասին, որովհետև եթե Փաշինյանն իրավունք չուներ հանդես գալու իբրև գերագույն հրամանատար, ուրեմն Նիկոլ Փաշինյանի գործողությունները պաշտոնեական դիրքի յուրացում են, մեկ այլ դեպքում՝ բազմաթիվ էպիզոդներով անփութություն»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նա նաև ընդգշեց, որ բազմաթիվ արժանապատիվ դատախազներ այս շրջանում դիմում են գրում և դուրս գալիս, Մելիքյանը մյուսներին ևս խորհուրդ տվեց հետևել իրենց գործընկերների օրինակին։
Մանրամասն՝ տեսանյութում․